Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անհետացած օդանավը փնտրում են Հնդկական օվկիանոսում

Անհետացած օդանավը փնտրում են Հնդկական օվկիանոսում
05.04.2014 | 12:53

Malaysia Airlines ընկերության անհետացած օդանավը շարունակում են փնտրել Հնդկական օվկիանոսում: Ըստ BBC-ի` որոնողական աշխատանքներին մասնակցում են 11 նավ, 10 ռազմական և 3 քաղաքացիական ինքնաթիռ: Երեկ համապատասխան սարքավորումներով հագեցած երկու նավ սկսել են ինքնաթիռի «սև արկղի» որոնումները: «Սև արկղի» որոնումների համար հաշված օրեր են մնացել, քանի որ մարտկոցներով աշխատող հաղորդիչները վթարից 30 օր հետո դադարում են ազդանշան տալ: Boeing-777 ինքնաթիռն անհետացել է մարտի 8-ին:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ