ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանձնելու վերաբերյալ Կիևի հավանական հարցումը չի կարող բավարարվել ռուսական կողմից: Interfax.ru-ին այս մասին հայտնել է անհայտ աղբյուրը: Կայքի զրուցակիցն ասել է, թե Յանուկովիչը համարվում է ՈՒկրաինայի դե յուրե նախագահ և բացի այդ, նա կարող քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից, ինչը նույնպես կարող է հիմք հանդիսանալ մերժման համար: