Մոսկովյան բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ նախապատրաստական աշխատանքներ են տանում առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
«Նախարարները քննարկել են առաջիկայում գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը, ինչպես նաև՝ ընդգծել են հստակ հարցերի շուրջ առաջընթացի գրանցման կարևորությունը»,- գրված է հայտարարության մեջ: Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներին՝ լուրջ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ և շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը: