Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. Պատժամիջոցները համախմբում են ժողովրդին

Ալեքսանդր Լուկաշենկո. Պատժամիջոցները համախմբում են ժողովրդին
05.04.2014 | 19:04

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ «դատարկ» է անվանել։ Նա գտնում է, որ Արևմուտքը ոչնչի ընդունակ չէ։

Լուկաշենկոն վստահ է, որ Ռուսաստանի դեմ ուղղված արևմտյան գործընկերների՝ արարքները միայն կօգնեն այդ երկրին՝ ամրապնդվել ու համախմբվել։
«Ահա, թե ինչի են հանգեցնում պատժամիջոցները՝ համախմբում են ժողովրդին։ Ինչքան շատ ես ճնշում ռուս մարդուն, այդքան ավելին կլինի արդյունավետությունը»,- ասել է Բելառուսի նախագահը։ Նա հավաստիացրել է, որ բոլոր հարցերում աջակցում է Ռուսաստանին:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ