Իրանի պատվիրակության ղեկավար Համիդ Բաեդինեժադը հայտարարել է, որ Վիեննայում կայացած՝ Իրանի և վեցյակի՝ փորձագիտական մակարդակով երկխոսությունները արդյունավետ են եղել: «Տեխնիկական բանակցություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր դիրքորոշումները»,- Իրանի ԶԼՄ-ներին տված մամլո ասուլիսում հայտարարել է նա: Բաեդինեժադի խոսքով՝ փորձագետները Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպման արդյունքների մասին կտեղեկացնեն ապրիլի 7-ին:
Երկխոսություններին մասնակցել են բոլոր շահագրգիռ երկրների պատվիրակությունները, որ հիանալի պատրաստվել էին բանակցություններին:
Կողմերն աշխատում են համապարփակ վերջնական համաձայնության հասնելու ուղղությամբ, որը նախատեսում է փակել Իրանի «միջուկային գործը», բացառել ԻԻՀ-ի միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությունը և հանել միջազգային պատժամիջոցները: