Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դադարեցնում է համագործակցությունը ՌԴ խորհրդարանի հետ

ՆԱՏՕ-ի ԽՎ-ն դադարեցնում է համագործակցությունը ՌԴ խորհրդարանի հետ
07.04.2014 | 00:37

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլը հայտարարել է, որ ԽՎ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի խորհրդարանի հետ:

Միայն բացառիկ դեպքերում ՆԱՏՕ-ի խորհրդարանական բյուրոն կկարողանա Ռուսաստանի խորհրդարանին բանակցությունների հրավիրել: Բեյլը նման դեպքերի մանրամասն նկարագիրը չի ներկայացրել:
«ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ռուս խորհրդարանականների հետ երկխոսություն է ունեցել, սակայն հաշվի առնելով ՈՒկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան և այն փաստը, որ ՌԴ խորհրդարանն աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան որոշումներին, որոշվել էր դադարեցնել երկխոսությունը»,- նշել է Բեյլը:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ