Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

53: 28՝ հօգուտ ԵՄ-ի

53: 28՝ հօգուտ ԵՄ-ի
07.04.2014 | 00:39

ՈՒկրաինացիների ավելի քան 50 տոկոսը ցանկանում է ՈՒկրաինան տեսնել ԵՄ-ում, իսկ 30 տոկոսից քիչը կողմ է Մաքսային միություն մտնելուն՝ վկայում են Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության արդյունքները:

Ինչպե՞ս կքվեարկեք հանրաքվեի ժամանակ ՈՒկրաինայի՝ ԵՄ մտնելու համար հարցին մասնակիցների 53 տոկոսը հայտարարել է, որ կաջակցի միացմանը, 28 տոկոսը դեմ է արտահայտվել ԵՄ-ին միացմանը, 11 տոկոսը դժվարացել է պատասխանել, 8 տոկոսը պատասխանել է, որ չի քվեարկի:
Մաքսային միություն մտնելուն իրենց աջակցությունն է հայտնել հարցման մասնակիցների 28 տոկոսը, 51 տոկոսը հայտարարել է, որ դեմ կքվեարկի, 15 տոկոսը պատասխանել է, որ չի քվեարկի, իսկ 6 տոկոսը դեռևս չի կարող հստակ պատասխանել:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ