Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելը կարող է դրական արդյունք ունենալ Ռուսաստանի տնտեսության համար՝ Բրյուսելում ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Նա նշել է, որ ուկրաինական ինքնիշխանության դեմ սպառնալիքի նկատմամբ Եվրոպան միացյալ դիրքորոշում ունի և կարևորել է «Ռուսաստանի, ուկրաինացի գործընկերների և ԱՄՆ-ի» հետ քաղաքական երկխոսության շարունակումը: