Ռուսաստանի` ՈՒկրաինայի արևելյան հատված ներխուժման դեպքում, ՆԱՏՕ-ն պետք է իր զորքերը տեղակայի ուկրաինական տարածքում: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: «Եթե Ռուսաստանը որոշի ընդլայնել տարածքային զավթողական քաղաքականությունը արևելյան ՈՒկրաինայում, կատակներին պետք է վերջ տալ: Այդ դեպքում ես կառաջարկեի ոչ միայն առավելագույն կոշտ պատժամիջոցներ ԵՄ-ի կողմից, այլև ՆԱՏՕ-ի զորքի մարտական բարձր պատրաստվածություն, օրինակ` զորքի տեղակայում ՈՒկրաինայի տարածքում»: Միաժամանակ Զեմանն ասել է, թե ԵՄ-ն պետք է հաշտվի Ղրիմի` Ոուսաստանի կազմի մեջ մտնելու հետ, քանի որ «մոտ ապագայում այն չի վերադարձվի ՈՒկրաինային` չնայած բոլոր հայտարարություններին»: