Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին է հայտարարել իշխող «Ֆիդես» կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա ասել է, որ իր կուսակցության հաղթանակը հաստատումն է իրենց քաղաքականության՝ ստեղծել աշխատատեղեր, աջակցել ընտանիքներին և պայքարել պետության ինքնիշխանության համար:
Քվեաթերթիկների 96 տոկոսի հաշվարկներով՝ «Ֆիդես»-ը 199-հոգանոց խորհրդարանում կստանա 133 մանդատ: Ըստ նախնական հաշվարկների՝ սոցիալիստների միությունը կստանա 38 տեղ, հակահրեական հայացքներով աչքի ընկնող աջ արմատական «Յոբիկ» կուսակցությունը կունենա 23 տեղ: