Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նաթանյահուն սպառնում է պաղեստինցիներին

Նաթանյահուն սպառնում է պաղեստինցիներին
07.04.2014 | 12:59

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ Իսրայելը միակողմանի միջոցներ կձեռնարկի պաղեստինցիների նկատմամբ, եթե նրանք շարունակեն Պաղեստինի անկախ պետություն ստեղծելուն ուղղված քայլերի շրջանակում ընդունել միջազգային համաձայնագրեր: Նախօրեին Պաղեստինը դիմել էր միջազգային կառույցներին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը: Այդ քայլի պատճառ էր դարձել՝ վաղօրոք պայմանավորվածությունից հետո իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների հերթական խմբի ազատ արձակումից Իսրայելի հրաժարումը:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ