Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում՝ հաղորդել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրների խորհրդի անդամ Սալիհ Քափուսուզը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց են տվել, որ երկրի վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նախագահի արժանի թեկնածու է»։ Էրդողանի՝ նախագահ դառնալու հավանականության մասին խոսել էր նաև երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014թ.-ի օգոստոսի 10-ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի անհրաժեշտ ձայներ, օգոստոսի 24-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։