Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաշար Ասադ. Ես Յանուկովիչը չեմ

Բաշար Ասադ. Ես Յանուկովիչը չեմ
07.04.2014 | 22:58

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է մինչև վերջ մնալ Սիրիայում և ոչ մի դեպքում չի լքի երկիրը՝ հայտարարել է «Պաղեստինյան կայսերական ուղղափառ միություն» (ՊԿՈՒՄ) մարդասիրական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Անցյալ շաբաթ նա Դամասկոսում հանդիպել է նախագահ Ասադի հետ: ՊԿՈՒՄ-ի ղեկավարի խոսքերով՝ սիրիացի առաջնորդը խնդրել է Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ ինքը մտադիր չէ հետևել ՈՒկրաինայի ղեկավար Վիկտոր Յանուկովիչի «օրինակին», ով երկիրը լքել էր ճգնաժամային իրավիճակում:
«Փոխանցեք Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ ես Յանուկովիչը չեմ և երբեք չեմ հեռանա»,- Ասադի խոսքերը մեջբերել է Ստեպաշինը: Նա նշել է, որ ի տարբերություն Յանուկովիչի, Ասադը երկրի ներսում գրեթե ներքին թշնամիներ չունի: «Նա համախմբված թիմ ունի: Բացի այդ, նրա բոլոր ազգականները ոչ թե դրամարկղի մոտ առևտուր են անում, այլ կռվում են. այդ թվում՝ եղբայրը, որ ղեկավարում է տանկային դիվիզիան և վտանգում է կյանքը, իսկ հորեղբոր տղան վերջերս զոհվեց ռազմաճակատում, ինչը ևս դրա ապացուցն է, և սիրիացիները գիտեն դա»,-հիշեցրել է Ստեպաշինը:

Դիտվել է՝ 923

Մեկնաբանություններ