Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինայում հակաճգնաժամային շտաբ է ստեղծվել

ՈՒկրաինայում հակաճգնաժամային շտաբ է ստեղծվել
07.04.2014 | 23:00

ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրում «հակաահաբեկչական միջոցառումներ» են ձեռնարկվելու բոլոր նրանց դեմ, ովքեր զենք են վերցրել ձեռքը: «Այսօր գիշերը հակաճգնաժամային շտաբ է ստեղծվել: ՈՒժեղացվել է մեր երկրի արևելյան սահմանների պաշտպանությունը»,-ընդգծել է նա: Ապրիլի 8-ին Գերագույն Ռադան կքննարկի անջատողականության համար քրեական պատասխանատվության խստացման հարցը: Տուրչինովը նշել է, որ օրենքի շրջանակներում հնարավոր է, որ արգելք սահմանվի մի շարք կուսակցությունների և կազմակերպությունների վրա:

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ