Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պան Գի Մուն. Անհրաժեշտ է խաղաղ լուծում, այլընտրանք չկա

Պան Գի Մուն. Անհրաժեշտ է խաղաղ լուծում, այլընտրանք չկա
07.04.2014 | 23:01

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունին հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ ՈՒկրաինայում չեն լինի՝ հաղորդել է իտալական La Repubblica-ն: «Պուտինը հավաստիացրել է, որ այլ ռազմական գործողություններ չեն լինելու, և հույս ունեմ, որ նա կպահի խոստումը: Ես ՄԱԿ-ի առաքելություն եմ ուղարկել ՈՒկրաինա, որպեսզի հետևի մարդու իրավունքներին: Նրանք աշխատում են ԵԱՀԿ-ի դիտորդների հետ: Ես այդ մասին պայմանավորվել եմ Պուտինի հետ, սակայն մենք չկարողացանք այդ առաքելությունը տարածել նաև Ղրիմում»,- ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ ՈՒկրաինայում իրավիճակը հնարավորինս շուտ կհարթվի: «Իմ ուղերձը նախագահ Պուտինին և ՈՒկրաինայի վարչապետ Յացենյուկին հետևյալն է. անհրաժեշտ է խաղաղ լուծում, այլընտրանք չկա»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ