Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մաքսային միությունը Ռուսաստանին 6.6 տրլն ռուբլու եկամուտ է բերել

Մաքսային միությունը Ռուսաստանին 6.6 տրլն ռուբլու եկամուտ է բերել
07.04.2014 | 23:07

Մաքսային միությունը հաստատել է իր արդյունավետությունը, հայտնել են ՌԴ Հաշվիչ պալատից՝ մոնիտորինգից հետո։ Գերատեսչության աուդիտորները նշել են կազմակերպության անդամ երկրների ներդրումային կլիմայի մակարդակի լավացման մասին։ Աուդիտորների խոսքերով՝ միության 3 տարվա գոյության ընթացքում մասնակից երկրների միջև վաճառքի ծավալն ավելացել է գրեթե 2 անգամ և կազմել է 64.1 մլրդ դոլար, արդյունաբերական արտադրության ցուցանիշներն էապես բարձրացել են։ Աուդիտորները նշել են նաև, որ ՄՄ-ի ստեղծումը կրճատել է գործազուրկների թիվը և հանգեցրել է «բիզնեսի վարման առավել հարմարավետ պայմանների ապահովմանն ու ընդհանուր ներդրումային կլիմայի բարելավմանը»։ Շնորհիվ կազմակերպության՝ դրական շարժ է նկատվում նաև Ռուսաստանի բյուջեում։ 2013-ին Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունն ավելի քան 6.6 տրլն ռուբլի մաքսային վճարումներով է ապահովել դաշնային բյուջեն։

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ