Ռուսաստանի` ՈՒկրաինայում իրավիճակն ապակայունացնելու հետագա փորձերը լրացուցիչ կորուստների կհանգեցնեն Ռուսաստանի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքին: Նրա խոսքով` այժմ քննարկվում է մոտակա 10 օրվա ընթացքում ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ուղիղ բանակցություններ սկսելու հարցը` լարվածության թուլացման ուղիներ գտնելու համար: Քննարկվում է հանդիպման ժամկետների և օրակարգի հարցը:
Ըստ Փսաքիի` ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ ՈՒկրաինայի հարավ-արևելքում ընթացող ներկայիս իրադարձությունների հետևում ռուսական միջամտությունն է թաքնված: «Նրանք, ովքեր այդ շրջաններում ակտիվ են, ռուսամետ անջատողականներ են: Կան հստակ ենթադրություններ, որ նրանցից ոմանց վճարում են և նրանք տեղի բնակիչներ են: Այդ ամենը մեզ լուրջ անհանգստություն է պատճառում»,-ասել է Փսաքին: