Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրովը պարզաբանում է ՌԴ դիրքորոշումը The Guardian-ում

Լավրովը պարզաբանում է ՌԴ դիրքորոշումը The Guardian-ում
08.04.2014 | 18:58

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոդված է գրել բրիտանական The Guardian պարբերականի համար, որում նշել է, որ Ռուսաստանը չի ապակայունացնում ՈՒկրաինայում իրավիճակը։ «Ոչ ոք Ռուսաստանից ավելին չի արել ուկրաինական պետության անկախությանն աջակցելու համար, մասնավորապես՝ մենք երկար տարիներ սուբսիդավորել ենք ուկրաինական տնտեսությունը՝ էներգակիրների համար ցածր գների միջոցով»,- գրել է Լավրովը։ Նա նշել է, որ ներկա ճգնաժամի սկզբում՝ անցյալ տարվա նոյեմբերին, իրենք աջակցել են Կիևի գաղափարին՝ ՈՒկրաինա-Ռուսաստան-ԵՄ ձևաչափով հրատապ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Սակայն Բրյուսելը կտրականապես հրաժարվել է։ Լավրովի կարծիքով՝ Վաշինգտոնը և Բրյուսելը փորձել են ՈՒկրաինայի բնակիչներին դնել «Արևմուտքի և Արևելքի միջև ցավալի ընտրության առաջ»՝ սրելով ներքին հակասությունները երկրում։

«Ռուսաստանը ձգտում է անել ամեն ինչ, որպեսզի նպաստի ՈՒկրաինայում իրավիճակի արագ կայունացմանը»,- գրել է Լավրովը՝ հավելելով, որ ՈՒկրաինայում անհրաժեշտ է անցկացնել «իրական սահմանադրական բարեփոխում» և իրականացնել միջոցառումներ՝ երկրի տարածքում անօրինական զինված խմբավորումների գործունեությունը դադարեցնելու համար:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ