ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում հանդիպել ՈՒկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյուն։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում ռուս դիվանագետներն ուկրաինացի գործընկերներին առաջարկել են հանդիպել Մինսկում և Մոսկվայում, սակայն հանդիպումը չի կայացել։