Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օլանդ-Վալս՝ 26:56

Օլանդ-Վալս՝ 26:56
08.04.2014 | 19:06

Ֆրանսիայի նոր վարչապետ Մանուել Վալսը բարձր վարկանիշով կարող է օրինակ ծառայել նախագահ Ֆրանսուա Օլանդի համար։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման LH2 ինստիտուտի վերջին տվյալները վկայում են, որ ֆրանսիացիների 56%-ը լավ կարծիք ունի 1 շաբաթ առաջ վարչապետի պաշտոնում նշանակված Վալսի մասին։ Մինչդեռ նախագահի վարկանիշը շարունակում է անկում արձանագրել՝ գրանցելով նորանոր ցածր ցուցանիշներ։ LH2-ի վերջին տվյալներով՝ Օլանդին աջակցում է հարցվածների միայն 26%-ը։
Երբ Վալսը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էր, նրա վարած քաղաքականությանը ևս կողմ էր արտահայտվում ֆրասիացիների բավական ստվար զանգված։

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ