ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է ՌԴ առաջարկը՝ քննարկել և դատապարտել Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի զանգվածային սպանությունները: ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ ԱԽ անդամները Սիրիայում իրենց խնդիրներն ու նպատակներն ունեն, այդ պատճառով չեն քննարկում հարցը:
Ջաբարովը Քեսաբի վրա հարձակումը համեմատել է 20-րդ դարի սկզբի հայերի ցեղասպանության հետ և հույս հայտնել, որ համաշխարհային հանրությունը կհասկանա, որ այդ ողբերգությունը 21-րդ դարում չպետք է կրկնվի:
Ռուսական պաշտոնական շրջանակները և լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ Քեսաբում իբր մի քանի տասնյակ հայ է սպանվել: Այդ տեղեկությունը բազմիցս հերքվել է: