Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Խարկովում 70 մարդ է ձերբակալվել

Խարկովում 70 մարդ է ձերբակալվել
09.04.2014 | 13:57

«Խարկովյան գիշերը անսահման երկար էր: Կոպիտ, վայրագ, պատվիրված և առատորեն վճարված ռուսամետ «ցուցարարների» ագրեսիան սահմաններից դուրս էր»,-գրել է ՈՒկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովն իր ֆեյսբուքյան էջում: Պաշտոնյան նշել է, որ անջատողականները շրջանի վարչական շենքի ապակիները ջարդել են և թափանցել շենք: Մինչ այդ նրանք նռնակներ են նետել ուժայինների վրա, և հրդեհ է բռնկվել: Գիշերվա ժամը 2-ին հրդեհը մարվել է: Վիրավորվել է երեք մարդ, նրանցից մեկը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Առավոտյան, մոտավորապես 06:30 -ին ՆԳՆ հատուկ ջոկատայինները ազատել են շենքը`«առանց կրակոցի, նռնակների և այլ միջոցների»: Ձերբակալվել է 70 հոգի, այդ թվում` ՈՒկրաինայի արևելյան բլոկի ղեկավար Լոգինովը: Զենքը բռնագրավվել է:

Ավագովը գրել է, որ վերջին երկու օրերին Խարկովում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում եզրահանգումներ կանի շրջանի ոստիկանության կադրային կազմի մասին: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ որոշ ոստիկանների գործողություններ նման էին սաբոտաժի, ոչ թե ծառայության, և Խարկովի ոստիկանությունը պետք է արմատապես փոխվի:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ