Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իրան:
Թեհրանի օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, Ադրբեջան-Իրան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, Իրանում Ադրբեջանի դեսպանը։
Ադրբեջանի նախագահի այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, կրոնական առաջնորդ այաթոլլա Սեիդ Ալի Համենեիի հետ։ Նախատեսվում է երկու երկրների միջև փաստաթղթերի ստորագրում և նախագահների համատեղ հայտարարությունը։