ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ դիտարկում է 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ես մտածում եմ այդ մասին,- հայտարարել է նա՝ պատասխանելով նախագահական արշավին իր հնարավոր մասնակցության հարցին,- սակայն ես կշարունակեմ մտածել այդ մասին դեռ որոշ ժամանակ»: Հունվարին Հիլարի Քլինթոնը Նոր Օռլեանում հայտարարել էր, որ «չի մտածում» այդ մասին: