Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրահանձնաժողովը ստեղծել է ՈՒկրաինային աջակցող խումբ

Եվրահանձնաժողովը ստեղծել է ՈՒկրաինային աջակցող խումբ
09.04.2014 | 15:56

Եվրահանձնաժողովը հաստատել է ՈՒկրաինային աջակցություն ցուցաբերող խումբը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Սպասվում է, որ աջակցող խումբը կլրացնի համակարգող կենտրոնի գործառույթները, կկազմակերպի և կուղղորդի ՈՒկրաինայի աջակցությանն ուղղված հանձնաժողովի աշխատանքները:
«Դա կօգնի մեկտեղել անդամ-պետությունների փորձը և ամրապնդել միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ դոնորների համակարգումը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բարոզուն հայտարարել է, որ «Եվրահանձնաժողովը լի է վճռականությամբ` օգնելու ՈՒկրաինային երկարաժամկետ հեռանկարում»,- նշված է հաղորդագրությունում:
«Աջակցող խումբ ստեղծելու այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ ուկրաինական իշխանություններն ունեն անհրաժեշտ աջակցություն` անցկացնելու քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են երկրում իրավիճակը կայունացնելու համար: Մեր ընդհանուր նպատակն է կառուցել ժողովրդավարական, անկախ և բարեկեցիկ ՈՒկրաինա»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ