Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայ-ադրբեջանական սահմանը հատած երիտասարդն այսօր կհանձնվի Հայաստանին

Հայ-ադրբեջանական սահմանը հատած երիտասարդն այսօր կհանձնվի Հայաստանին
10.04.2014 | 12:29

Apa.az-ը հաղորդում է, որ այսօր առավոտից Ադրբեջանի Ղազախի շրջանում բանակցություններ են ընթանում ադրբեջանական և հայկական կողմերի ու Միջազգային Կարմիր Խաչի աշխատակիցների միջև: Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովն ասել է, թե բանակցությունների ավարտից հետո ՀՀ քաղաքացի Արսեն Խոջոյանը հավանաբար կհանձնվի Հայաստանին:

Խոջոյանը սահմանը հատել է մարտի 7-ին: Ադրբեջանում հարցաքննության ժամանակ 23-ամյա ՀՀ քաղաքացին նշել է, թե հովվություն անելիս սխալմամբ անցել է հարևան երկրի կողմը: Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: Ավելի վաղ գյուղապետ Կամո Չոբանյանը ԶԼՄ-ներին հաղորդել էր, որ մի քանի օր շարունակ գյուղում մառախլապատ եղանակ է եղել, որի պատճառով երիտասարդը կարող էր մոլորված լինել:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ