Իրանը և վեցյակը համաձայնության են եկել ապագա համապարփակ համաձայնագրի 50-60 տոկոս հարցերի շուրջ՝ լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ Վիեննայի բանակցությունների ավարտին: «Մենք համաձայնեցրել ենք հարցերի 50-60 տոկոսը: Դեռևս բավականին բարդ և կարևոր աշխատանք է սպասվում»,- ասել է Զարիֆը: ԱՄՆ-ի պատվիրակությունը գտնում է. «Մենք համապարփակ համաձայնագրի մշակման ճանապարհին ենք»: Իրանի և վեցյակի բանակցությունների հերթական փուլը կկայանա մայիսի 13-ին՝ Վիեննայում: