Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիական բանակը խոստանում է Քեսաբն ազատագրել 1 շաբաթում

Սիրիական բանակը խոստանում է Քեսաբն ազատագրել 1 շաբաթում
10.04.2014 | 13:39

Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթում մտադիր են «Ան - Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս մղել հայաբնակ Քեսաբից և շրջակա անտառածածկ բլուրներից: Տեղանքում գերիշխող դիրք ունեցող «45 բարձունքում» այժմ չեն աշխատում հեռուստատեսային վերահեռարձակիչն ու բջջային կապի ալեհավաքները, զինյալներն այնտեղ են ուղարկել պայթուցիկներով համալրված ռազմական տեխնիկա: Քեսաբի գործողության ղեկավարներից մեկը հայտնել է, որ «45 բարձունքում» մոտ 600 զինյալ է սպանվել, ինչը հաստատել է հետախուզությունը: «45 բարձունքը» «Ան - Նուսրան» գրավել և այնտեղ էր անցկացրել 5 օր: Իրենց լքած դիրքերում զինյալները տանկեր և այլ տեխնիկա են թողել: Ըստ լուրերի՝ տանկերը Թուրքիայից են բերվել, հետախուզությունը ֆիքսել է թուրք սահմանապահների և իսլամիստների բանակցությունները: Սիրիական բանակը կարծում է, որ ամենակարևոր տեղանքներից մեկի ազատագրումը ժամանակի հարց է:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ