ՈՒկրաինայի ներկա ճգնաժամը հիմնականում Եվրոպայի սխալ քայլերի հետևանք է՝ հայտարարել է ԵՄ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը Եվրախորհրդարանում: Նրա խոսքով՝ եվրոպական քաղաքականության հեղինակները ՈՒկրաինայի հարցում գործել են մի շարք կոպիտ սխալներ՝ ասոցիացիայի և «Արևելյան հարևանության» ծրագրի նախապատրաստման ժամանակ: Չիժովի կարծիքով՝ ԵՄ-ն հաշվի չի առել ՈՒկրաինայի քաղաքական ուժերի և տարածաշրջանների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները:
«Այդ տարաձայնություններն անտեսելով՝ ՈՒկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացի մեջ ներքաշելու փորձը, առանց անդամության որևէ խոստման, հանգեցրեց հասարակության երկփեղկմանը, որի հետևանքները տեսնում ենք այսօր»,- ասել է նա: