Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անկախության հետ միասին Շոտլանդիան կստանա 143 միլիարդ ֆունտ պարտք

Անկախության հետ միասին Շոտլանդիան կստանա 143 միլիարդ ֆունտ պարտք
10.04.2014 | 16:18

Եթե Շոտլանդիան անկախություն ձեռք բերի Մեծ Բրիտանիայից, ապա նոր երկրի պետական պարտքը կկազմի 143 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Այդ գումարը կազմում է Մեծ Բրիտանիայի պարտքի մի մասը, որն ընդհանուր առմամբ կազմում է 1,7 տրիլիոն ֆունտ: Փորձագետների կարծիքով` Էդինբուրգը միայնակ չի կարող վճարել ամբողջ պարտքը: Արդյունքում Միացյալ Թագավորությունը, որպես հարևան, կարող է աջակցել նրան, ինչի պատճառով էլ այդ երկրին սպառնում է կրեդիտային վարկանիշի անկումը: Սրանից զատ` Շոտլանդիան անկախության պարագայում պետք է հրաժարվի ֆունտ ստեռլինգից: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում հայտնել են, որ Միացյալ Թագավորության հետ ընդհանուր արտարժույթի մասին խոսք լինել չի կարող: Բայց Շոտլանդիայի կառավարությունը հույս ունի, որ երկիրը կկարողանա պահպանել ֆունտ ստեռլինգը` որպես արտարժույթ: Փորձագետների կարծիքով` այդ քայլը կարող է հանգեցնել ֆինանսական լուրջ հետևանքների: Էդինբուրգում կարող է առաջանալ տնտեսական դաժան ռեժիմ, կավելանան հարկերն ու կրեդիտային տոկոսադրույքները:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն պետք է կայանա 2014թ. սեպտեմբերի 18-ին: Եթե բնակչության մեծամասնությունը քվեարկի Մեծ Բրիտանիայից առանձնանալու օգտին, ապա երկիրը կհայտարարվի անկախ 2016 թ. մարտի 24-ին: Այդ ժամանակ էլ Էդինբուրգն ու Լոնդոնը պարտավոր են պայմանավորվել առանձնանալու պայմանների մասին:
Ժամանակակից սահմանները Անգլիայի և Շոտլանդիայի միջև գոյություն ունեն 1707թ. «Միավորման ակտի» ստորագրման պահից:

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ