Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լրագրողների պաշտպանության կոմիտեն ՈՒկրաինայից պահանջել է չխոչընդոտել ռուսական ԶԼՄ-ներին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն ՈՒկրաինայից պահանջել է չխոչընդոտել ռուսական ԶԼՄ-ներին
10.04.2014 | 16:58

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ ուկրաինացի սահմանապահները խոչընդոտել են ռուս լրագրողների մուտքը ՈՒկրաինա:

«Մենք կոչ ենք անում ՈՒկրաինայի իշխանություններին ապահովելու, որպեսզի օտարերկրյա լրագրողները նույնպես, ինչպես` ուկրաինացիները, հնարավորություն ունենան ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացնել ազատ և անկաշկանդ»,- հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի եվրոպական և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան: Նրա խոսքերով` ժողովրդավարական պետության իշխանություններին պատշաճ չէ «քաղաքացիության պատճառով արգելել լրագրողների աշխատանքը»:
«ԶԼՄ-ների մուտքի սահմանափակումը միայն խորացնում է կասկածն ու անհասկացողությունը»,- ասել է Օգնյանովան:
Ապրիլի 9-ին ուկրաինացի սահմանապահները արգելել էին երկիր մուտք գործել «Կոմերսանտ»-ի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովին, ֆոտոթղթակից Դմիտրի Ազարովին:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ