Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ի հրապարակած լուսանկարներում ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորք է կանգնած

ՆԱՏՕ-ի հրապարակած լուսանկարներում ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորք է կանգնած
11.04.2014 | 12:20

ՆԱՏՕ-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են ռուսական մոտ 40 հազարանոց զորքի մասին` տեղակայված ռուս-ուկրաինական սահմանի մոտ: ՆԱՏՕ-ի տվյալներով՝ լուսանկարներն արվել են մարտի 22-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում: Նկարներում մասնագետները հաշվել են մոտ 40 հազար զինվորականեր, ինչպես նաև տանկեր, զրահամեքենաներ, հրետանի, օդուժ: Ըստ ՆԱՏՕ-ի բրիտանական բրիգադի գեներալ Գարի Դիկինի՝ ՈՒկրաինայի սահմանին մոտ արձանագրվել են հարյուրից ավելի տարբեր տեղերում տեղակայված զորքեր, որոնք պատրաստ են հրամանի դեպքում արագ շարժվելու և իրական վտանգ են ներկայացնում ՈՒկրաինայի համար:

Ռուսական կողմը հերքում է մեղադրանքը և պնդում, որ հրապարակված լուսանկարներն արվել են 2013-ի օգոստոսին` զորավարժություների ժամանակ, որոնք տեղի են ունեցել սահմանին մոտ:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ