ԱՄՆ-ը դատապարտել է ՈՒկրաինայի գազի մատակարարումը դադարեցնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպառնալիքը: Պուտինը նամակով դիմել էր եվրոպական 18 պետությունների ղեկավարների՝ զգուշացնելով, որ Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը, եթե ՈՒկրաինան չմարի 2 միլիարդ 200 միլիոն դոլարի պարտքը: