«Եթե Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը մտադրություն չունի մտնել ՈՒկրաինա, եթե դա այդպես է, ուրեմն անհրաժեշտ է չեղյալ հայտարարել մարտի 1-ի որոշումը, որը իրավական հիմք է տալիս ներխուժման համար և ոուսական զորքերը հեռացնել սահմանից»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
Պաշտոնյայի խոսքով՝ ՌԴ արտգործնախարարության վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ հաջորդ շաբաթ ՈՒկրաինայի մանակցությամբ տեղի ունենալիք ՌԴ, ԵՄ և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Ռուսաստանը մտադիր է թելադրել ՈՒկրաինայում ճգնաժամի հաղթահարման իր պայմանները: «Ես ցանկանում եմ դիմել իմ ընկեր Սերգեյ Լավրովին և կոչ անել դադարել թելադրել և սեփական կարծիքը փաթաթել այն բանի վերաբերյալ, թե ՈՒկրաինան ինչ պետք է անի իր ներքին հարցերում: Թող ՈՒկրաինան ինքը որոշի դա»,-ասել է Բիլդտը: Վերջինս նշել է, որ Եվրոպան չի պատրաստվում թելադրել ՈՒկրաինային որևէ պայման և Ռուսաստանին խորհուրդ է տալիս նույնը անել: