Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղարաբաղը որպես պետություն էր նշվել թուրքական կայքում

Ղարաբաղը որպես պետություն էր նշվել թուրքական կայքում
12.04.2014 | 12:23

Թուրքական Fuar Tour զբոսաշրջային ընկերության կայքէջի՝ վիզաներին վերաբերող տեղեկատվության բաժնում ներկայացված աշխարհի պետությունների ցանկում ընդգրկված է եղել նաև Լեռնային Ղարաբաղը (Dağlık Karabağ Cumhuriyeti - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)՝ որպես երկիր, ուր կատարվում են տուրիստական ուղևորություններ:

Ադրբեջանական Day.az-ի խմբագրությունը այդ կապակցությամբ անգլերեն նամակի տեքստ է հրապարակել, որը իբր ադրբեջանական ինտերնետային պարբերականի ընթերցողները էլեկտրոնային փոստով հղել են թուրքական կայքի ղեկավարությանը, վերջինն էլ արձագանքել է բողոքներին, ներողություն խնդրել և հանել Ղարաբաղը ցանկից:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ