«Եթե ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ընդլայնման հարց չդրվի, դա ցույց կտա, որ ռազմաքաղաքական դաշինքը պատրաստ չէ պատասխանել 21-րդ դարի մարտահրավերներին»,- ասել է Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի Պետության ռազմավարական կառավարման ծրագրի տնօրեն և ավագ գիտաշխատող Ջուլիան Սմիթը:
«Աշնանը տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Մեզ անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը և ղեկավարումը, որպեսզի քննարկման դրվեն մի քանի հարցեր: ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցով անդամ-երկրների ներկայացուցիչներն ունեն տարբեր կարծիքներ, բայց եթե մենք գագաթնաժողովին չդնենք այդ հարցը, ինչպես նաև կիբերանվտանգության, հակահրթիռային պաշտպանության և շատ այլ հարցեր, դա կվկայի այն մասին, որ դաշինքը պատրաստ չէ պատասխանել 21-րդ դարի մարտահրավերներին», - ասել է Սմիթը: