Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջո Բայդենը կայցելի Կիև

Ջո Բայդենը կայցելի Կիև
13.04.2014 | 15:27

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 22-ին կայցելի Կիև: Իր այցով Բայդենը կընդգծի «ԱՄՆ-ի ամուր աջակցութունը միացյալ ժողովրդավարական ՈՒկրաինային, որն ինքնուրույն կորոշի իր հետագա ուղին»: Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Փոխնախագահ Բայդենը մտադիր է ՈՒկրաինայի իշխանությունների հետ քննարկել տեղի ունեցող իրադարձությունները երկրի հարավ-արևելքում, որտեղ «ռուսամետ անջատողականները, հավանաբար, Մոսկվայի աջակցությամբ» շարունակում են ՈՒկրաինայում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունները: Բայդենի այցելության ընթացքում կքննարկվի նաև ՈՒկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ