Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յանուկովիչը չի լսել Կուչմային

Յանուկովիչը չի լսել Կուչմային
13.04.2014 | 15:28

ՈՒկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ 2013-ին Վիկտոր Յանուկովիչին խնդրել է ընդառաջ գնալ Մայդանի պահանջներին ու կառավարությունը լուծարել: Նրա կարծիքով՝ այդպիսով հնարավոր կլիներ խուսափել զոհերից: «Իհարկե, ես խորհուրդներ եմ տվել Յանուկովիչին: Ես այն փորձից եմ ելել, որը եղել է Մայդանի հետ 2004-ին, երբ ինձ նույնպես դրդում էին ուժի կիրառման և համապատասխան խմբավորումների ներգրավման: Ես հրաշալի հասկանում էի, թե ինչպիսին կլինեն հետևանքները: Եթե Մայդանի առաջին քայլերից սկսած Յանուկովիչն ընդառաջ գնար նրա պահանջներին, իսկ դրանք սկզբում նվազագույն էին` ՆԳ նախարարի և կառավարության հրաժարական, դրանով Մայդանը կավարտվեր»,- ասել է Լեոնիդ Կուչման:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ