Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շվեդիայի արտգործնախարար. «ՌԴ-ն պատժամիջոցների պատճառով կորցրել է 150 միլիարդ դոլար»

Շվեդիայի արտգործնախարար. «ՌԴ-ն պատժամիջոցների պատճառով կորցրել է 150 միլիարդ դոլար»
13.04.2014 | 15:39

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հաշվարկել է, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով այդ երկիրը առաջին եռամսյակում կորցրել է 150 միլիարդ դոլար: Օդեսայում, պատասխանելով լրագրողների հարցերին, Բիլդտը ՌԴ-ի հետ հարաբերություններում Արևմուտքի կիրառած պատժամիջոցները հրաժարվել է համարել մեղմ:

«Պատժամիջոցների պատճառով առաջին եռամսյակում միայն 150 միլիարդ դոլարով տուժել է ՌԴ-ի տնտեսությունը»,- ասել է շվեդ դիվանագետը:
Կարլ Բիլդտը համաձայնել է, որ ՈՒկրաինայում տնտեսության վիճակը ծայրահեղ ծանր է, չնայած հույս է հայտնել, որ Կիևն իրեն սնանկ չի ճանաչի:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ