Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրովն ու Դեշիցան քննարկել են իրավիճակը Արևելյան ՈՒկրաինայում

Լավրովն ու Դեշիցան քննարկել են իրավիճակը Արևելյան ՈՒկրաինայում
13.04.2014 | 15:49

ՈՒկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Անդրեյ Դեշիցան և Սերգեյ Լավրովը երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արևելյան ՈՒկրաինայում ստեղծված կացությունը:

«Դեշիցայի խոսքով՝ ռուսական գործակալների կողմից իրականացվող սադրանքների նպատակը Ժնևում ապրիլի 17-ին կայանալիք հանդիպման խափանումն է», - հաղորդում է ՈՒկրաինայի պաշտոնական UNIAN գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը, Եվրամիությունը հաստատել է, որ ապրիլի 17-ին Ժնևում տեղի են ունենալու բանակցություններ՝ Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Միացյալ Նահանգների և Եվրամիության մասնակցությամբ:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ