Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՈՒկրաինայի հարավ-արևելքում շարունակվում են բողոքի ցույցերը

ՈՒկրաինայի հարավ-արևելքում շարունակվում են բողոքի ցույցերը
13.04.2014 | 19:17

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ Արևելյան ՈՒկրաինայում բողոքի ակցիաները ծրագրված են՝ հաղորդել է Պետդեպարտամենտը: Հեռախոսազրույցում պետքարտուղարը լուրջ մտահոգություն է հայտնել, որ զինված ապստամբների գրոհները Արևելյան ՈՒկրաինայում կազմակերպված և համակարգված էին: Նա հասկացրել է, որ եթե Ռուսաստանը ՈՒկրաինայի արևելքում վիճակը լիցքաթափելու քայլեր չկատարի և զորքերը չհեռացնի ուկրաինական սահմանից, լրացուցիչ հետևանքներ կլինեն: Մինչ այդ ՌԴ ԱԳՆ հաղորդել էր, որ Լավրովը Քերրիին զգուշացրել է, որ հարավ-արևելքում Կիևի կիրառած ուժի դեպքում ՈՒկրաինայի հարցով համագործակցության հեռանկարը կասկածելի կդառնա, այդ թվում՝ ապրիլի 17-ին Ժնևում կայանալիք քառյակի հանդիպումը՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և Կիևի ներկա իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ:

Պետքարտուղարն անհանգստացած է ՈՒկրաինայի հարավ-արևելքում բողոքի շարժումներից՝ պնդելով, որ դրանք հրահրված են և համարյա թե Ռուսաստանի ուղղակի միջամտության հետևանք են: Սակայն իր տեսակետը հաստատելու համար Քերրին կոնկրետ փաստեր չի մատնանշել՝ կրկնելով, որ Ռուսաստանը պետք է հեռացնի իր մարդկանց հարավ-արևելքից:
Պետության դաշնայնացման կողմնակիցների ցույցեր տեղի են ունենում Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում: Նրանք պահանջում են իրենց տարածքի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ