Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԽ-ում առաջարկել են խաղաղապահներ ուղարկել ՈՒկրաինա

ԵԽ-ում առաջարկել են խաղաղապահներ ուղարկել ՈՒկրաինա
14.04.2014 | 11:24

ՈՒկրաինայի իշխանությունը, ինչպես նաև ԵՄ-ն պետք է վճռական արձագանքեն արևելյան ՈՒկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, իսկ եվրոպական հանրությունը պետք է պատժամիջոցների երրորդ մակարդակը կիրառի ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին հայտարարել են լեհ քաղաքական գործիչները: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կարծիքով` լավ է, որ ՈՒկրաինայում հակաահաբեկչական գործողություն է սկսվել, քանի որ «Պուտինը կկանգնի այնտեղ, որտեղ նրան թույլ կտա ՈՒկրաինան»: Եվրախորհրդարանի

լեհ պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին էլ ասել է, թե «այն, ինչ կատարվում է Սլավյանսկում, պատերազմ է, որը Ռուսաստանը հայտարարել է ՈՒկրաինային»:
«Բանաձևում, որը ես պատրաստում եմ Եվրախորհրդարանի առաջիկա նիստի համար, մենք կոչ կանենք պատժամիջոցների երրորդ մակարդակի կիրառման, այսինքն` Ռուսաստանի տնտեսական և ֆինանսական շրջափակման, ինչպես նաև ԵՄ առաքելության` ՈՒկրաինա գործուղման, զինվորների, ովքեր չեն մասնակցի ռազմական գործողություններին, սակայն կհետևեն իրավիճակին», -ասել է Յացեկ Սարիուշ-Վոլսկին:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ