Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անտոն Նոսիկը «Lenta.ru»-ի խմբի հետ ստեղծում է նոր ԶԼՄ-ներ

Անտոն Նոսիկը «Lenta.ru»-ի խմբի հետ ստեղծում է նոր ԶԼՄ-ներ
14.04.2014 | 14:57

Ռուս բլոգեր, լրագրող, Lenta.ru և Gazeta.ru ինտերնետ-պարբերականների հիմնադիր Անտոն Նոսիկը հայտարարել է «Lenta.ru»-ի նախկին աշխատակիցների հետ համատեղ չորս նոր մեդիա նախագծերի իրականացման մասին:

Այդ մասին եթերում հայտարարել է «Дождь» հեռուստաալիքը: Նոսիկի խոսքերով` նոր նախագծերը կթողարկվեն այս տարվա սեպտեմբերին:
Այս տարվա մարտին, այն բանից հետո, երբ «Афиша-Рамблер-SUP» խմբի ղեկավար Ալեքսանդր Մամուտը աշխատանքից ազատեց «Lenta.ru»-ի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին, նրա հետքերով ինտերնետ-պարբերականից հեռացան ավելի քան յոթանասուն աշխատակիցներ:
Նոսիկը նշել է, որ իր նախագծերը չեն անվանվի « Lenta», և իրենք մտածում են նոր անվան մասին:
Նոսիկի խոսքերով` ամենաթանկ նախագծի համար անհրաժեշտ է երկու միլիոն դոլար: Ըստ Նոսիկի` արդեն գտնվել են վեց հովանավորներ, որոնք այդ նախագծի համար առաջարկել են յոթ միլիոն դոլար:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ