Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կհրատարակվի Սահյանի ստեղծագործությունների քառհատորյակը

Կհրատարակվի Սահյանի ստեղծագործությունների քառհատորյակը
14.04.2014 | 16:17

Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների շարքը մեկնարկեց անվանի բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին: Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ իրականացվել են Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող բանաստեղծի տան վերանորոգման աշխատանքները: Տուն-թանգարանի բացումից հետո կգործի նաև մշտական ցուցադրությունը: Ավելի ուշ կտեղադրվի նաև բանաստեղծի կիսանդրին: Մշակույթի նախարարությունից հերքեցին լուրերն առ այն, որ Սահյանի բնակարանի վերանորոգումը չի ավարտվել՝ Սյունիքի մարզպետի փոփոխության հետ կապված:

Այս տարի պետական պատվերով հրատարակվելու են Սահյանի ստեղծագործությունների քառհատորյակը և կթողարկվի բանաստեղծությունների խտասկավառակը: Գրողների միությունից մեզ տեղեկացրին, որ ընթերցողի սեղանին են դրվելու Սահյանի հանրածանոթ գործերը՝ նշելով, որ անտիպ գործեր, անվանի բանաստեղծը չունի: Երևանյան գրախանութներում կարելի է գտնել Սահյանի և՛ նոր հրատարակված և՛ բուկինիստական գրքերը: «Բուկինիստ» գրախանութի աշխատակցի փոխանցմամբ` Սահյանի գրքերը բավականի մեծ պահանջարկ ունեն այցելուների շրջանում: Հավելենք, որ մշակույթի նախարարության աջակցությամբ կնկարահանվի «Համո Սահյան. Քարափներից` երկինք» երկմասանի հեռուստաֆիլմը:
Հոբելյանական տարում տախատեսվում են սահյանական ընթերցումներ, գիտաժողովներ, թեմատիկ ցուցահանդեսներ, շարադրությունների և ասմունքի մրցույթներ, այլ միջոցառումներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ