Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրովը հայտարարել է ՈՒկրաինայի իրավիճակին ՌԴ-ի չմիջամտելու մասին

Լավրովը հայտարարել է ՈՒկրաինայի իրավիճակին ՌԴ-ի չմիջամտելու մասին
14.04.2014 | 16:38

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայի տարածքում չկան ՖՍԲ-ի և ԳՌՈՒ-ի ներկայացուցիչներ:

«Եթե խոսքն այն մասին է, որ պետք է ցուցաբերել ռազմական միջամտություն, ապա ես այն չեմ չարաշահելու: Մենք չենք միջամտելու ՈՒկրաինայի ներքին գործերին, դա մեր հետաքրքրությունների մեջ չի մտնում: Այնտեղ չկան մեր գործակալները` ո՜չ ԳՌՈՒ-ից, ո՜չ ՖՍԲ-ից»,- ասել է Լավորվը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ում ձգտում են հասկանալ, թե ինչ են ձեռնարկում իրենց արևմտյան գործընկերները:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ