ՈՒկրաինայի պետական կազմավորման հարցին վերաբերող հանրաքվեն կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների հետ միաժամանակ: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը: Տուրչինովը վստահ է, որ հանրաքվեի արդյունքներով` ուկրաինացիների մեծամասնությունը կքվեարկի «անբաժան, անկախ, ժողովրդավարական և միասնական ՈՒկրաինայի օգտին»: Ավելի ուշ ՈՒկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել է, որ պետության կազմավորման և հանրաքվեի անցկացման մասին որոշումը կընդունի խորհրդարանը: ՈՒկրաինայի արդարադատության նախարարը նշել է, որ հանրաքվեի և նախագահական ընտրությունների միաժամանակյա անցկացումը կօգնի տնտեսել բյուջետային միջոցները: