Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն նորից զբաղվում է ՈՒկրաինայի հարցով

ՄԱԿ-ի ԱԽ-ն նորից զբաղվում է ՈՒկրաինայի հարցով
14.04.2014 | 17:38

ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ նախաձեռնությամբ արտակարգ հանդիպում է հրավիրել արևելյան ՈՒկրաինայի ճգնաժամի հարցով։ Պատճառը ՈՒկրաինայի գործող նախագահ Տուրչինովի հայտարարությունն է ռուսամետ անջատողականներին: Նա մինչև ապրիլի 14-ը ժամանակ էր տվել, որպեսզի հանձնեն զենքը և հեռանան իրենց գրաված կառավարական շենքերից արևելյան ՈՒկրաինայի մի շարք քաղաքներում: Հակառակ դեպքում, Տուրչինովը տեղեկացրել էր, որ ուկրաինական բանակը սկսելու է հակաահաբեկչական լայնածավալ գործողություններ այդ տարածքներում։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտնել է, որ խիստ մտահոգ է այս հայտարարությամբ՝ ավելացնելով, որ Կիևը պետք է դադարեցնի ուժի կիրառումը և սկսի երկխոսություն։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հակադարձել է, որ ճգնաժամն ՈՒկրաինայում արհեստականորեն ստեղծվել, ապա ղեկավարվել է ռուսների կողմից, ինչի հետ համաձայնվել է ՈՒկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը։

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ