Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պետդեպարտամենտ. «Ռուս-ուկրաինական սահմանին 40 հազար ռուսական զորք կա»

Պետդեպարտամենտ. «Ռուս-ուկրաինական սահմանին 40 հազար ռուսական զորք կա»
14.04.2014 | 17:42

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ռուս-ուկրաինական սահմանը ռուսական կողմից հսկում են 35-40 հազար ռուսական բանակի ներկայացուցիչները՝ չնայած Ռուսաստանի պնդումներին, թե զորքը մասամբ հեռացվել է։ «Ռուսաստանի ևս 10 սուտ» վերնագրով փաստաթղթում Պետդեպարտամենտի ներկայացուցիչները գրում են, որ ռուսները ստում են, երբ ասում են, որ իրենց գործակալները ակտիվ չեն ՈՒկրաինայում։ Ապրիլի 12-ին ռուսամետ ուժերի կողմից արևելյան ՈՒկրաինայի 6 քաղաքներում կառավարական շենքերի գրավումը, ըստ փաստաթղթի, կազմակերպված և պրոֆեսիոնալ գործողություն էր՝ տարբերանշաններ չունեցող համազգեստավոր մարդկանց կողմից, ովքեր կրում էին ռուսական զենք։

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ