Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Աջ հատվածը» պահանջում է փակել ռուս-ուկրաինական սահմանը

«Աջ հատվածը» պահանջում է փակել ռուս-ուկրաինական սահմանը
15.04.2014 | 11:24

ՈՒկրաինական «Աջ հատված» շարժումը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում փակել Ռուսաստանի հետ ՈՒկրաինայի սահմանը: «Մենք պահանջում ենք փակել ՈՒկրաինայի սահմանները, և քանի որ Ռուսաստանը պնդում է, որ «կանաչ մարդուկները» իր զինվորները չեն, մենք պահանջում ենք ոչնչացնել այդ ահաբեկիչներին»,- ասված է հայտարարության մեջ: Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ ճանաչում են ՈՒկրաինայի գործող իշխանությունը, սակայն նրա գործողությունները համարում են ոչ պրոֆեսիոնալ:

««Աջ հատվածը» պատրաստ է գլխավորել պայքարը բոլոր թշնամական տարրերի դեմ»,- հայտարարել է Դմիտրի Յարոշի շարժումը:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ