Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հանրաքվե՝ հայտնի չէ որտեղ և ինչ հարցով

Հանրաքվե՝ հայտնի չէ որտեղ և ինչ հարցով
15.04.2014 | 12:11

ՈՒկրաինայի ԿԸՀ-ի նախագահ Միխայիլ Օխենդովսկին հայտարարել է, որ մայիսի 25-ին նախագահական ընտրությունների հետ կարող է անցկացվել հանրաքվե, բայց նախ պետք է կամ փոխել համաուկրաինական հանրաքվեի մասին օրենքը, կամ առանձին օրենք ընդունել: Գործող օրենսդրությամբ՝ հանրաքվեն անցկացվում է հայտարարելու պահից հիսունօրյա ժամկետի վերջին կիրակի օրը, իսկ մինչև մայիսի 25-ը մնացել է 40 օր: Միխայիլ Օխենդովսկին նշել է, որ հանրաքվեն և ընտրությունները համատեղելու համար հանրաքվեի անցկացման ժամկետները պետք է կրճատվեն: Օրենքում պետք է նաև նշվի, որ հանրաքվեն կայանալու է նույն տեղամասերում, որոնք ձևավորվել են նախագահական ընտրությունների համար: Նրա գնահատմամբ խնդիր կարող է դառնալ ՈՒկրաինայում քվեաթերթիկներ տպելու հատուկ թղթի բացակայությունը: ԿԸՀ-ն առայժմ չի կարող ասել, թե ինչ հարցեր են դրվելու հանրաքվեի և որտեղ է հանրաքվե անցկացվելու:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ